Ռոբերտ Լևանդովսկին մոտ է եղել իր երազանքների ակումբ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, BBC-ին տված հարցազրույցում, պատմել է, որ 2012 թվականին շատ մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս «Բորուսիա Դորտմունդում» և համաձայնել էր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ՝ աշխատելու Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ։

Սակայն գերմանական թիմը հրաժարվել է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները՝ նպատակ ունենալով հետագայում ավելի մեծ եկամուտ ստանալ։ Լևանդովսկու խոսքով՝ ինքը ափսոսանք չի զգում, քանի որ իր կարիերայի յուրաքանչյուր ընտրությունը եղել է անձնական որոշում։

36-ամյա հարձակվողը «Բարսելոնային» միացել է 2022 թվականին։