«Բարսելոնան» կարող է ևս մեկ ձեռքբերում ունենալ տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթներին

«Բարսելոնան» կարող է ևս մեկ ձեռքբերում կատարել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթներին: «Բլաուգրանան» կորցրել է կարևոր խաղացողի՝ կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»:

Sport-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն քննարկում է նոր կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: Պորտուգալացի պաշտոնյան ցանկանում է հրավիրել երիտասարդ խաղացողի (23 տարեկանից փոքր), ով կգրանցվի երկրորդ թիմում, բայց կկարողանա մարզվել առաջին թիմի հետ:

«Բարսելոնան» դեռևս չի լուծել Մարկուս Ռեշֆորդի և Ժոան Գարսիայի գրանցման խնդիրը: Օգոստոսի 16-ին կատալոնացիները Լա լիգայի առաջին տուրում կխաղան «Մալյորկայի» դեմ: