«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպման մուտքն ազատ է լինելու։
Խաղին ներկա գտնվելու համար երկրպագուները պետք է խաղի մեկնարկից երկու ժամ առաջ մարզադաշտի մուտքի մոտ ստանան անվճար տոմս։
Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին։