«Բարսելոնայի» նոր դարպասապահ Ժոան Գարսիան կիսվել է մրցաշրջանի գրանցման հետ կապված խնդիրների վերաբերյալ իր մեկնաբանություններով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բլաուգրանայի» ղեկավարությունը չի կարողացել Գարսիային ընդգրկել թիմի կազմում ֆինանսական խնդիրների պատճառով։
«Ակումբը ինձ ասաց, որ իմ գրանցումը շուտով կավարտվի և առանց որևէ խնդրի», – Գարսիայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» 24-ամյա իսպանացուն ձեռք բերեց «Էսպանյոլից» 25 միլիոն եվրոյով։ Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի իր առաջին խաղը «Բարսելոնան» կանցկացնի օգոստոսի 16-ին։ Կատալոնացիների մրցակիցը առաջին փուլում կլինի «Մալյորկան»։