Կինգսլի Կոմանը շուտով նոր ակումբ կունենա

Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկացմամբ՝ «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում՝ «Ալ Նասրի» կազմում։

Կողմերը հասել են պայմանավորվածության, և մյունխենյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 36 միլիոն եվրո։ Կոմանը նոր թիմի հետ կնքի երեք տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 22 միլիոն եվրո։

29-ամյա հարձակվողը Մյունխեն էր տեղափոխվել 2015-ի օգոստոսին։ «Բավարիայի» կազմում նա մասնակցել է 339 հանդիպման՝ խփելով 72 գոլ և կատարելով 71 գոլային փոխանցում։