Ջեք Գրիլիշը կտեղափոխվի անգլիական մեկ այլ ակումբ

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը վարձավճարով կշարունակի կարիերան «Էվերթոնում»։

Կողմերը արդեն բանավոր համաձայնության են եկել, իսկ գործարքում ֆուտբոլիստի տրանսֆերի գնման իրավունք նախատեսված չէ։

29-ամյա անգլիացին «Սիթիին» միացել է 2021-ի օգոստոսին և մինչ այժմ անցկացրել է 157 հանդիպում՝ խփելով 17 գոլ և կատարելով 23 գոլային փոխանցում։