«Լիվերպուլի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Թոթենհեմ»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Թոթենհեմ»։ Այս տեղեկատվությունը տարածել է լրագրող Սեբաստիան Վիդալը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» պատրաստ է բավարարել «Լիվերպուլի» ֆինանսական պահանջները Էլիոթի տրանսֆերի համար։ Պնդվում է, որ «Թոթենհեմը» ցանկանում է ավելացնել ստեղծագործականությունը հարձակման գծում և խաղացողին տալ այն խաղաժամանակը, որը նրան պակասում է «Լիվերպուլում»։

Անցյալ մրցաշրջանում Էլիոթը մասնակցել է 28 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի փորձագետները 22-ամյա կիսապաշտպանի արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո։