«Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հաստատել է 22-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի վնասվածքը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի վերականգնման համար անհրաժեշտ կլինի մոտ 10 օր, ինչը, ամենայն հավանականությամբ, նրան կխանգարի մասնակցել օգոստոսի 19-ին կայանալիք Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Օսասունայի» դեմ տնային խաղին։
Կամավինգան «Ռեալի» կազմում անցկացրել է 180 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է 4 գոլի և կատարել 10 գոլային փոխանցման հեղինակ։
Խաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, նոր մրցաշրջանում չի կարողանա հույս դնել կիսապաշտպանի վրա առաջին պաշտոնական խաղում։