«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ ակումբը, հավանաբար, նոր կենտրոնական պաշտպան չի ձեռք բերի Ինիգո Մարտինեսին փոխարինելու համար, ով մեկնել է «Ալ-Նասր»։ Հիշեցնենք, որ խաղացողը և ակումբը խզել են պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ։
«Չեմ կարծում, որ մենք նոր կենտրոնական պաշտպան կստորագրենք։ Ես այս մասին կխոսեմ Դեկոյի հետ», – գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարտինեսը համաձայնել է տեղափոխվել «Ալ-Նասր», քանի որ այնտեղ նրա աշխատավարձը կկրկնապատկվի։ «Բարսելոնայում» անցկացրած երկու տարիների ընթացքում Մարտինեսը հասցրել է կատալոնացիների կազմում անցկացնել 71 խաղ և դառնալ Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև երկրի գավաթի և Սուպերգավաթի հաղթող։