Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, որը հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» կազմում իր ելույթներով, հայտարարել է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու ցանկության մասին:
«Իմ երազանքն է խաղալ «Ռեալում»: Հիմա ես փնտրում եմ մի թիմ, որը կվստահի ինձ: Ես պլանավորում եմ շարունակել կարիերաս ևս 2-3 տարի», – 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Gazzetta dello Sport-ը:
Նշենք, որ Բալոտելին ներկայումս ազատ գործակալ է: Մարիոյի վերջին աշխատավայրը «Ջենոան» էր: Հարձակվողը Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 36 խաղ՝ խփելով 14 գոլ: