«Ռեալում» վնասվածքների կանխարգելման նոր տեխնոլոգիա են մշակել

Մադրիդի «Ռեալը» այս ամառ սկսել է համագործակցություն ThermoHuman ընկերության համահիմնադիրներ Խավիեր Արնաիսի և Իսմայել Ֆերնանդեսի հետ՝ ֆուտբոլիստների վնասվածքների կանխարգելման նոր տեխնոլոգիա կիրառելու նպատակով։

Նոր մեթոդը հիմնված է ջերմագրության (թերմոգրաֆիայի) վրա։ Խաղացողներն անցնում են հատուկ ջերմային տեսախցիկի տակ, որի վերլուծությունն իրականացնում է արհեստական բանականությունը՝ մարմնի տարբեր հատվածների ջերմաստիճանի անհավասարությունները հայտնաբերելու համար։ Այս ցուցանիշները կարող են ցույց տալ գերծանրաբեռնվածության կամ հավասարակշռության խախտման խնդիրներ, որոնք ժամանակին հայտնաբերվելու դեպքում օգնում են կանխարգելել վնասվածքները։

Թիմի ֆիզպատրաստության մարզիչ Յուրի Անեկիարիկոն նշում է. «Սա հրաշք չէ, բայց շատ ճշգրիտ տվյալներ է տրամադրում։ Նախկինում տեղեկությունները մուտքագրվում էին ձեռքով, իսկ հիմա ակնթարթորեն մշակվում են և առաջարկվում համապատասխան խորհուրդներ»։