Լրագրող Օրացիո Ակոմանդոյի տեղեկությամբ՝ ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է տեղափոխվել Անգլիա։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը արդեն հարցում է ուղարկել փարիզյան ակումբին՝ պարզելու տրանսֆերի իրատեսականությունը։
«Սիթին» պատրաստվում է բաժանվել հիմնական դարպասապահ Էդերսոնից, որն, ըստ տեղեկությունների, նախնական համաձայնություն է տվել «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։
26-ամյա Դոնարումայի ապագայի վերաբերյալ քննարկումներ կկայանան օգոստոսի 13-ին՝ «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ, երբ նրա ներկայացուցիչները կհանդիպեն ՊՍԺ-ի ղեկավարներին։