«Էվերթոնը» ցանկանում է ձեռք բերել Ջեք Գրիլիշին

«Էվերթոնը» դեռևս ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ջեք Գրիլիշի հետ։ «Քաղաքայիները» հույսը չեն դնում 29-ամյա հարձակողական կիսապաշտպանի վրա. շաբաթ օրը նա չէր ընդգրկվել «Պալերմոյի» դեմ ընկերական խաղի հայտացուցակում։

«Էվերթոնը» հասկանում է իրավիճակը և արդեն ակտիվացրել է անգլիացու հետ պայմանագիր կնքելու ջանքերը, հաղորդում է լրագրող Փոլ Ջոյսը։ «Կարամելները» մտադիր են Գրիլիշին վարձակալության տալ, բայց նրանց չի վախեցնում նրա շաբաթական 300 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձը, որի զգալի մասը պետք է ծածկվի վարձակալության ընթացքում։

Transfermarkt կայքում Ջեք Գրիլիշի գնահատված արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։