«Բրենտֆորդի» հարձակվող Յոան Վիսան գրավել է անգլիական սուպերակումբներից մեկի ուշադրությունը: Caught Offside-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
Մերսիսայդյան գրանդի ղեկավարները հարձակվողին դիտարկում են որպես շվեդ Ալեքսանդր Իսակի այլընտրանք, որին «Նյուքասլը» հրաժարվում է բաց թողնել: Ինչ վերաբերում է Վիսային, «Բրենտֆորդը» ակնկալում է ստանալ մոտ 58 միլիոն եվրո նրա վաճառքից:
Յոանը 2024/2025 մրցաշրջանում անցկացրել է 39 խաղ: Հարձակվողը խփել է 20 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում: Ֆուտբոլիստը պայմանագրային պարտավորություններով կապված է իր ներկայիս ակումբի հետ մինչև հաջորդ տարվա կեսերը։