«Չելսին» հետաքրքրված է «Բայերի» ֆուտբոլիստով

«Չելսին» երկար ժամանակով կորցրել է Լևի Քոլվիլին. պաշտպանը ծնկի լուրջ վնասվածք է ստացել։ Արդյունքում, «Ազնվականները» ստիպված են նոր տրանսֆեր կատարել։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով MailSport-ին, «Չելսին» քննարկում է Պիերո Ինկապիեին «Բայերից» ձեռք բերելու հնարավորությունը։ Վերջին տարիներին մամուլը պարբերաբար Ինկապիեին կապում է թոփ ակումբների հետ, բայց նա շարունակում է ներկայացնել «Բայերը»։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները 23-ամյա էկվադորցուն գնահատում են 50 միլիոն եվրո։ Գործող պայմանագիրը Պիերոյին կապում է «դեղագործների» հետ մինչև 2029 թվականի կեսերը։