«Արսենալը» որոշում է կայացրել Ալեքսանդր Զինչենկոյի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի հետ, հաղորդում է Il Mattino-ն:

«Արսենալի» ղեկավարությունը նախատեսում էր մոտ տասը միլիոն դոլար վաստակել խաղացողի վաճառքից, սակայն ակումբի գրասենյակը ոչ մի առաջարկ չի ստացել: Այս կապակցությամբ Անգլիայի փոխչեմպիոնը որոշել է անվճար բաց թողնել խաղացողին:

Ալեքսանդրը լոնդոնյան թիմի գույները պաշտպանում է 2022 թվականից: Մինչ այդ նա աչքի է ընկել անգլիական մեկ այլ թոփ ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում ելույթներով: 28-ամյա ուկրաինացու գործող պայմանագիրը «Արսենալի» հետ լրանում է 2025/2026 մրցաշրջանի ավարտին։