«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է Ինյիգո Մարտինեսի ակումբից հեռանալը: 34-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»:
«Դու իսկական առաջնորդ ես խաղադաշտում և դրանից դուրս: Շնորհակալություն ամեն ինչի համար: Մենք կկարոտենք քեզ: Մեծ հաջողություններ քեզ և քո ընտանիքին», – գրել է Արաուխոն սոցիալական ցանցերում՝ դիմելով իսպանացուն:
Հավանական է, որ ուրուգվայցին առաջիկա մրցաշրջանում «Բլաուգրանայի» պաշտպանության կենտրոնում կփոխարինի հեռացած Մարտինեսին: Ինիգոն կատալոնական թիմում խաղացել է երկու տարի: Նա «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 71 խաղում խփել է երեք գոլ և կատարել վեց գոլային փոխանցում: