«Լիվերպուլը» և իտալական գրանդները կպայքարեն երիտասարդ պաշտպանին ձեռք բերելու համար

«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է «Պարմայի» կենտրոնական պաշտպան Ջովանի Լեոնիով։ 18-ամյա ֆուտբոլիստը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, գրավել է «Լիվերպուլի» սկաուտների ուշադրությունը, և վերջին մի քանի օրերին անգլիական գրանդի հետաքրքրությունն ավելի կոնկրետացել է, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված են ծագող իտալացի աստղով։ Ենթադրվում է, որ «Լիվերպուլը» նոր կենտրոնական պաշտպան կստորագրի մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։

«Մերսիսայդցիների» առաջնահերթ նպատակը համարվում է «Քրիսթալ Փելասից» Մարկ Գուեհին։ Transfermarkt պորտալի փորձագետները Ջովանի Լեոնիի արժեքը գնահատում են 18 միլիոն եվրո։