Կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը «Բարսելոնայից» տեղափոխվել է «Ալ-Նասր»։ Իսպանացին Սաուդյան Արաբիայի ակումբի հետ պայմանագիր է կնքել առանց տրանսֆերային վճարի. հեռանալուց առաջ 34-ամյա խաղացողը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ։
Diario Sport-ի տվյալներով՝ Մարտինեսը մտադրություն չուներ հեռանալ «Բարսելոնայից», սակայն «Ալ-Նասր»-ի առաջարկը չափազանց գրավիչ էր. նա գրեթե կրկնակի ավելի կվաստակի, քան Կատալոնիայում։
Ինյիգո Մարտինեսը «Բարսելոնայի» կազմում է 2023 թվականի ամռանից։ Այս ընթացքում ֆուտբոլիստը «Բլաուգրանա»-ի կազմում անցկացրել է 71 խաղ։ Անցյալ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը օգնել է թիմին նվաճել բոլոր գավաթները ներքին ասպարեզում։