Դարվին Նունյեսը նոր ակումբ ունի

Ուրուգվայացի հարձակվող Դարվին Նունյեսը պաշտոնապես տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»։

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ «Լիվերպուլը» տրանսֆերից կստանա 53 միլիոն եվրո, իսկ բոնուսների դեպքում գումարը կարող է ավելանալ ևս 12 միլիոնով։ Նունյեսը նոր ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, որի շրջանակում տարեկան կվաստակի մոտ 15 միլիոն եվրո։

28-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2022 թվականին Պորտուգալիայի «Բենֆիկայից»։ Անգլիական ակումբի կազմում նա երեք մրցաշրջանում անցկացրել է 143 խաղ, խփել 40 գոլ և նվաճել Պրեմիեր լիգայի, Լիգայի գավաթի ու Սուպերգավաթի տիտղոսները։