«Պարի Սեն-Ժերմենը» պաշտոնապես ձեռք է բերել 23-ամյա ֆրանսիացի դարպասապահ Լուկա Շևալյեին, որը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով և պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ տրանսֆերի արժեքը գերազանցել է 40 միլիոն եվրոն։
«ՊՍԺ-ն ջերմորեն ողջունում է Լուկա Շևալյեին։ Նա Ֆրանսիայի և Եվրոպայի առաջատար դարպասապահներից է և կարևոր համալրում է մեր երկարաժամկետ նախագծի համար»,- այսպես է ողջունել նորեկին կումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին: