«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կարող է Լա Լիգան սկսել առանց թիմի միակ մաքուր կենտրոնական հարձակվողի՝ Ռոբերտ Լևանդովսկու։
Լեհ հարձակվողը ձախ ազդրի մկանային վնասվածք ունի և, ըստ AS-ի, կարող է բացակայել մինչև սեպտեմբերի կեսերը։ Նա հաստատ չի խաղա օգոստոսի 16-ին «Մալյորկայի» դեմ, իսկ «Լևանտեի» և «Ռայո Վալյեկանոյի» հանդիպումներին մասնակցությունը հարցականի տակ է։
Ֆլիկը կենտրոնական հարձակվողի դիրքում դիտարկում է Ֆերան Տորեսին, իսկ որպես այլընտրանք՝ Մարկուս Ռեշֆորդին։