«Չելսին» կարող է չմասնակցել հաջորդ Ակումբային աշխարհի առաջնությանը

«Չելսին» դարձավ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի առաջին հաղթողը՝ այն բանից հետո, երբ Էնցո Մարեսկայի թիմը անցյալ ամիս եզրափակիչում սենսացիոն հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ՝ 3-0 հաշվով։

Ինչպես հաղորդում է The Times-ը, «Չելսին» կարող է մնալ առանց ակումբային աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու հնարավորության։ Այս պահին կանոնները չեն նախատեսում գործող հաղթողի համար հաջորդ ակումբային աշխարհի առաջնության ավտոմատ ուղեգիր։

Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն քննարկում է «Չելսիին» հաջորդ մրցաշարի ավտոմատ ուղեգիր տրամադրելու հնարավորությունը։ Հաջորդ ակումբային ԱԱ-ն կկայանա 2029 թվականի ամռանը։