Անգլիական ակումբը բանակցում է Էդուարդ Սպերցյանի հետ

Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Սաութհեմփթոնը» հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով:

Metarations.ru-ի տվյալներով՝ «Սրբերը» առաջարկներ են արել հայ ֆուտբոլիստին: Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում և քննարկում են հնարավոր տրանսֆերի մանրամասները:

Անգլիական թիմի մարզիչ Ուիլ Սթիլն անձամբ հետաքրքրված է հայ կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելով: Էդուարդը «Կրասնոդարի» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է:

25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ լրանում է 2026 թվականի հունիսի վերջին: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: