«Ռեալը» նոր «9» համար ունի

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը փոխել է խաղային համարը․ 16-ի փոխարեն նա ներկայումս հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նրա նախկին համարը կկրի թիմի իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան, որը ԱՄՆ-ում կայացած ակումբային ԱԱ-ում խաղում էր 30 համարով։ Գարսիան նաև երկարաձգել է պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ մինչև 2030 թվականը։

21-ամյա ֆուտբոլիստը փայլեց վերջերս ավարտված Աշխարհի ակումբային առաջնությունում՝ 6 խաղում խփելով 4 գոլ և ՖԻՖԱ-ի վարկածով տեղ գտնելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում։