«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մնում է թիմի ավագը։ Հինգշաբթի օրը ակումբը հայտարարեց, որ 33-ամյա խաղացողը ժամանակավորապես զրկվել է ավագի թևկապից՝ երկարատև վնասվածքի վերաբերյալ բժշկական եզրակացությունը չստորագրելու պատճառով։
Այժմ կողմերին հաջողվել է կարգավորել իրավիճակը. դարպասապահը, ի վերջո, ստորագրել է փաստաթուղթը. «Բարսելոնան» կկարողանա եզրակացությունն ուղարկել Լա Լիգա։ Այս մասին ասվում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Կարգապահական գործը փակվել է, և խաղացողը վերադարձվել է ավագի թևկապին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուժոն նշանակվել է «Բարսելոնայի» ժամանակավոր ավագ։