Սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարող էր հայտնվել «Արսենալում», սակայն այդ տարբերակը, կարծես, չի իրականանա։ CaughtOffside-ի տեղեկություններով՝ «Չելսին» առաջարկել է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը լոնդոնյան մրցակցին, բայց «Արսենալը» հետաքրքրություն չի ցուցաբերել։
Ջեքսոնի ծառայություններով այս պահին հիմնականում հետաքրքրված են «Նյուքասլը» և «Աստոն Վիլլան»։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո, իսկ գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2033 թվականը։
Այս ամառ «Արսենալը» արդեն ձեռք է բերել մեկ այլ հարձակվողի՝ Վիկտոր Գյոկերեսին Լիսաբոնի «Սպորտինգից»։