«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը նշել է այն դիրքերը, որոնք ակումբը դիտարկում է ուժեղացնելու համար։ Մասնագետի խոսքով՝ նա լիովին գոհ է հարձակման գծի կազմից, սակայն ակումբը շարունակում է ուժեղացումներ փնտրել պաշտպանության և կիսապաշտպանության գծերում։
«Որպես ակումբ՝ մենք միշտ դիտարկում ենք շուկայում առկա հնարավորությունները, այդ թվում՝ կիսապաշտպանության և պաշտպանության գծերում», – Սլոտի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Լիվերպուլը» Անգլիայի գործող չեմպիոնն է, սակայն 2024/2025 մրցաշրջանում այն չի կարողացել նվաճել որևէ այլ տիտղոս։ Հուլիսի 3-ին ակումբում ողբերգություն տեղի ունեցավ. պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացավ ավտովթարից Իսպանիայում։ Նրա համարը մշտապես հանվել է շրջանառությունից «Կարմիրների» կազմում։