Ռոդրիգոն համակերպվե՞լ է «Ռեալում» պահեստային ֆուտբոլիստ լինելուն

«Ռեալ Մադրիդի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն չի պատրաստվում լքել ակումբը, սակայն նրա ապագան մնում է անորոշ։ Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ նա, ըստ ամենայնի, կբավարարվի պահեստայինի դերով, սակայն դեռևս մտադիր չէ հեռանալ։

Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ Մադրիդում, բայց կարող է փոխել իր որոշումը, եթե նկատի, որ նոր գլխավոր մարզիչը լիովին չի վստահում նրան։

Ռոդրիգոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Լիվերպուլը», «Արսենալը», ՊՍԺ-ն և մի շարք այլ եվրոպական առաջատար ակումբներ։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։