«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսի ակումբից հեռանալու մասին: 34-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ:
«Հաջողություն քո նոր փուլում, եղբայր: Ես կկարոտեմ քեզ, իմ մարտիկ», – գրել է Գավին սոցիալական ցանցերում՝ դիմելով Ինիգոյին:
Մարտինեսը երկու տարի խաղացել է «Բլաուգրանայում»: Անցյալ մրցաշրջանում նա Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի հիմնական խաղացողներից մեկն էր, որը նվաճեց Իսպանիայի բոլոր ներքին գավաթները և հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Օգոստոսի 16-ին «Բարսելոնան» Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում կմրցի «Մալյորկայի» հետ: