Կրիշտիանու Ռոնալդուն Sport TV-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ով է այս տարի ստանալու «Ոսկե գնդակը», ասել է, որ այդ մրցանակը հորինվածք է և կապ չունի իրականության հետ։
40-ամյա հարձակվողը, որը հանդես է գալիս «Ալ Նասրում» և Պորտուգալիայի հավաքականում, «Ոսկե գնդակ» է նվաճել հինգ անգամ՝ 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին։
Ռոնալդուն արդեն երրորդ տարին շարունակ չի հայտնվել այս մրցանակի 30 թեկնածուների ցուցակում։