Ալվարո Մորատան նոր ակումբ կունենան

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Ալվարո Մորատան շուտով կդառնա «Կոմոյի» խաղացող։

Ըստ աղբյուրի՝ «Գալաթասարայը» կստանա 5 միլիոն եվրո փոխհատուցում՝ վարձակալության պայմանագրի վաղաժամկետ խզման համար։ «Կոմոն» հարձակվողին վարձակալությամբ կվերցնի «Միլանից», իսկ գործարքը կներառի պարտադիր գնման պայման։

32-ամյա Մորատան փետրվարից հանդես էր գալիս «Գալաթասարայում» վարձավճարով։ Նրա նոր գլխավոր մարզիչը կլինի Իսպանիայի հավաքականում նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասը։