📷 Ջուդ Բելինգհեմն ուսի վիրահատությունից հետո զգալիորեն նիհարել է

«Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ուսի վիրահատությունից հետո զգալիորեն նիհարել է։

22-ամյա ֆուտբոլիստը երեք շաբաթ առաջ վիրահատվել է Լոնդոնում և այժմ գտնվում է վերականգնման ակտիվ փուլում։ Նրա ուսի խնդիրները սկսվել էին դեռ 2023 թվականի նոյեմբերին՝ «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղում ձեռքը դուրս հանելուց հետո։ Ցավերի և վնասվածքի կրկնվելու վտանգի պատճառով, երկար ժամանակ վիրակապ կրելուց հետո, Ջուդը որոշել է անցնել վիրահատության։

Բելինգհեմը սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութեր, որտեղ կատարում է դիմադրության ժապավենով վարժություններ և աշխատում է ֆիզիոթերապևտի հետ։ Վիրահատությունից հետո նրա թևատակից մինչև ուսը ձգվող սպին հստակ երևում է: