«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան կարող է բաց թողնել Իսպանիայի նոր մրցաշրջանի մեկնարկը։ Marca-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը չի կարողանա նոր դարպասապահ Ժոան Գարսիային ընդգրկել թիմի կազմում, նույնիսկ եթե Ինյակի Պենյան հեռանա։
Պատճառն այն է, որ կատալոնացիները դեռևս չեն տեղավորվում Լա Լիգայի մեկ-մեկ ֆինանսական կանոնակարգում։ «Բլաուգրանան» դարպասապահին ձեռք բերեց այս ամռանը՝ «Էսպանյոլին» վճարելով 25 միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում 24-ամյա իսպանացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 38 խաղ և կարողացել է ութ անգամ անառիկ պահել դարպասը։ «Բարսելոնան» նոր մրցաշրջանի իր առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 16-ին՝ «Մալյորկայի» դեմ։