Ալեխանդրո Գարնաչոն համաձայնության է եկել անգլիական մեկ այլ ակումբի հետ

Արգենտինացի եզրային հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդից» մեկ այլ անգլիական ակումբ տեղափոխվելուն։ Խոսքը Լոնդոնի «Չելսիի» մասին է։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 21-ամյա կիսապաշտպանը հաջող բանակցություններ է վարել «Ազնվականների» հետ և համաձայնեցրել համագործակցության պայմանները։ Այժմ մայրաքաղաքի լավագույն ակումբը պետք է ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության գա անմիջապես «Կարմիր սատանաների» հետ։

Ալեխանդրոն մանկունիանցիների կազմում խաղում է 2022 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2027/2028 մրցաշրջանի ավարտին։ Գարնաչոյի շուկայական արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։