Կիրշտիանու Ռոնալդու․ «Ձեր տեղեկությունները ճիշտ չեն»

Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ժոաու Ֆելիշի «Ալ-Նասր» տեղափոխությունը, հայտնում է A Bola-ն։

«Ոչ ոք Ֆելիշին չի “գողացել” «Բենֆիկայից»․ այդպես գեղեցիկ չի հնչում։ Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը կարող է օգնել մեզ Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Պրո լիգան շատ մրցակցային է, այստեղ հանդես են գալիս մի շարք աստղեր։ Կարծում եմ՝ Ֆելիշը ճիշտ որոշում է կայացրել․ սա նրա համար ավելի լավ տարբերակ էր, քան Պորտուգալիայի առաջնություն տեղափոխվելը։

Ես Ժոյին չեմ համոզել տեղափոխվել «Ալ Նասր», դա իմ գործը չէ։ Դուք՝ լրագրողներդ, անդադար գրում եք, որ Ռոնալդուն ֆուտբոլիստներ է բերում «Ալ Նասրի» համար, սակայն ձեր տեղեկությունները ճիշտ չեն», – ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը։

«Ալ Նասրը» 25-ամյա Ֆելիքսի տրանսֆերային իրավունքը «Չելսիից» գնել է 30 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում Ռոնալդուն ձևակերպել էր հեթ-տրիկ, իսկ Ֆելիքսը կատարել էր երկու գոլային փոխանցում։