CONFERENCE LEAGUE. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Սպարտա Պրահային»

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Պրահայի «Լետնա» մարզադաշտում հյուրընկալվեց «Սպարտա Պրահային»։ Խաղն ավարտվեց 4-1 հաշվով։

«Արարատ-Արմենիայի» կոլումբիացի կիսապաշտպան Խուան Անդրես Բալանտան 7-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։

Չեխական ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Պատրիկ Վիդրա, Յան Կուխտա և Վելկո Բիրմանչևիչը։ Բացի այդ, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։