Անտոնին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Բենֆիկան» ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ ձեռք բերել Անտոնիին։
Goal-ի տվյալներով՝ պորտուգալական ակումբը հարցում է կատարել թևային հարձակվողի հնարավոր վարձակալության վերաբերյալ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» նախընտրում է վաճառել խաղացողին՝ գնահատելով նրան մոտ 40 միլիոն եվրո։ MaisFutebol-ը հաղորդում է, որ ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։

Նշվում է, որ Անտոնին ցանկանում է վերադառնալ «Բետիս», որտեղ նա վարձակալությամբ անցկացրել է նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը։ Իսպանական ակումբը նույնպես հետաքրքրված է բրազիլացով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆինանսական պահանջները համարում է չափազանց բարձր։