«Բարսելոնան» դեռ չի գրանցել ութ ֆուտբոլիստների

«Բարսելոնան» առայժմ առաջին թիմում չի գրանցել ութ ֆուտբոլիստի, հաղորդում է Marca-ն։

2025/26 մրցաշրջանը կատալոնական ակումբի համար կմեկնարկի օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրում «Մալյորկայի» հետ հանդիպմամբ։ Եթե մինչև այդ օրվա սկիզբը չձևակերպվեն ֆուտբոլիստների գրանցումները, ապա նրանք չեն կարողանա մասնակցել «Մալյորկայի» դեմ խաղին։

Չգրանցված խաղացողների թվում են «Բարսելոնայի» ութ ներկայացուցիչներ՝ Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին և Մարկ Բերնալը։ Նրանց գրանցման ձգձգման պատճառները տարբեր են։