«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը լքել է ակումբը

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 34-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կխզի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և կտեղափոխվի «Ալ-Նասր»։

Նշվում է, որ կողմերը հասել են համաձայնության մեկ տարվա պայմանագրի շուրջ՝ հետագայում այն մինչև 2026 թվականի հունիսը երկարաձգելու հնարավորությամբ։ Մարտինեսը «Ալ-Նասր» կանցնի որպես ազատ գործակալ։

Իսպանացին «Բարսելոնա» էր միացել 2023 թվականի ամռանը։ Այդ ընթացքում նա մասնակցել է 71 պաշտոնական խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ Մարտինեսի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։