Քրիստիան Էրիկսենը կարիերան Անգլիայում շարունակելու նոր տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է միանալ «Բարնլիին», որը նախորդ մրցաշրջանի ավարտին վերադարձել էր Պրեմիեր լիգա, արդեն հարցում է կատարել դանիացու վերաբերյալ, հայտնում է Mail Sport-ը։

33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո մնում է առանց ակումբի։ Էրիկսեն «Կարմիր սատանաների» կազմում խաղացել է երեք տարի, իսկ Անգլիայում նախկինում հանդես է եկել նաև «Բրենտֆորդում» և «Թոթենհեմում»։

Ընդհանուր առմամբ՝ Պրեմիեր լիգայում ֆուտբոլիստը անցկացրել է 310 խաղ, խփել 55 գոլ և կատարել 81 գոլային փոխանցում։

«Բարնլին» Անգլիայի Չեմպիոնշիփում երկրորդ տեղն է զբաղեցրել և ուղիղ ուղեգիր նվաճել Պրեմիեր լիգա։