Նոր տեղեկություն Էնդրիկի առողջական վիճակի մասին

«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի 37-րդ տուրում՝ «Սևիլիայի» դեմ խաղում։

Frenchfootballweekly-ի տեղեկություններով՝ երիտասարդ ֆուտբոլիստը կվերսկսի մարզումները «արքայական ակումբի» ընդհանուր խմբում սեպտեմբերի 8-ի սահմաններում։

Անցյալ մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է «Ռեալի» կազմում Լա Լիգայի 22 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։ Տրանսֆերային շուկայում հարձակվողի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։