«Վերոնայի» եզրային պաշտպան Ջեքսոն Չաչուան մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Սեբաստիան Վիդալը։
Աղբյուրի համաձայն՝ «Վերոնան» ընդունել է «Ֆորեսթերսի» 12 միլիոն եվրոյի և բոնուսների առաջարկը։ Ֆուտբոլիստին առաջարկվել է չորս տարվա աշխատանքային պայմանագիր՝ բարձր աշխատավարձով։ Գործարքը, ինչպես սպասվում է, կկնքվի մինչև հանգստյան օրերը։
Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Չաչուան խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 36 խաղի, խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի փորձագետները 23-ամյա կամերունցու արժեքը գնահատում են 8 միլիոն եվրո։