«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Էվերթոն»

Բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա։ Football Insider-ի փոխանցմամբ՝ «Էվերթոնը» հետաքրքրված է «Յուվենտուսին» պատկանող 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։

Նշվում է, որ գործարքը կարող է արժենալ շուրջ 46 միլիոն եվրո։ Հիշեցնենք՝ Լուիսը Թուրին էր տեղափոխվել «Աստոն Վիլայից»։ Անցած մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 27 խաղ՝ գոլ չգրանցելով։

Ֆուտբոլիստի պայմանագիրն «Ծեր սինյորայի» հետ գործում է մինչև 2029 թվականի ամառը։