Հանս-Դիտեր Ֆլիկը և Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարևոր հանդիպում կունենան

«Բարսելոնան» որոշել է զրկել դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին ավագի թևկապից, հայտնում է Sport-ը։

Աղբյուրը նշում է, որ գերմանացի դարպասապահը հրաժարվել է ակումբին տրամադրել իր բժշկական հետազոտությունների արդյունքները, որոնք «Բարսելոնան» պարտավոր էր ներկայացնել Լա լիգային։ Որոշման պատճառ է հանդիսացել Տեր Շտեգենի և ակումբի բժշկական անձնակազմի տարակարծությունը՝ վերականգնման ժամկետի վերաբերյալ։

33-ամյա դարպասապահը վստահ է, որ լիարժեք կվերականգնվի երեք ամսում, մինչդեռ «Բարսայի» բժիշկների գնահատմամբ՝ դրա համար պահանջվում է առնվազն չորս ամիս։

Ըստ հաղորդման՝ առաջիկա ժամերին թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կհանդիպի Տեր Շտեգենին և կտեղեկացնի ակումբի վերջնական որոշման մասին։