«Լիվերպուլի» լեգենդար նախկին պաշտպանը՝ Ջեյմի Կարագերը, բացասական է արձագանքել Ալեքսանդր Իսակի՝ «Լիվերպուլ» տեղափոխության հեռանկարին՝ հատկապես նշելով ֆինանսական կողմը։ Ըստ լրատվամիջոցների, «Նյուքասլը» շվեդ հարձակվողի համար պահանջում է շուրջ 150 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը գերազանցում է 170 միլիոն եվրոն։
«Որպես «Լիվերպուլի» երկրպագու՝ ես չեմ ցանկանում, որ ակումբը այդպիսի գումար ծախսի Իսակի վրա։ Այո, նա առաջնահերթ նպատակ է, բայց սխալ կլինի 80 միլիոն ֆունտով գնել հարձակվողի (օրինակ՝ Հուգո Էկիտիկուին) ու հետո նստեցնել պահեստայինների նստարանին։ Արտաքուստ տպավորություն է, թե ակումբը չունի հստակ ծրագիր։ Ես կցանկանայի տեսնել Իսակին «Լիվերպուլում», բայց նման գումարով կարելի է գնել Մբապեին», – ասել է Կարագերը The Overlap փոդքասթում։
Հայտնի է, որ Ալեքսանդր Իսակն ինքն էլ կողմ է տեղափոխությանը և հույս ունի, որ «Նյուքասլն» ու «Լիվերպուլը» կհասնեն համաձայնության։