Կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն պաշտոնապես միացել է իտալական «Պիզային»։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 37-ամյա ֆուտբոլիստը թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Կուադրադոն նորելուկ Սերիա Ա-ի ներկայացուցիչ «Պիզայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսը։
Հիշեցնենք, որ փորձառու կոլումբիացին հանդես է եկել մի շարք եվրոպական ակումբներում, այդ թվում՝ «Ֆիորենտինայում», «Չելսիում», ինչպես նաև երկար տարիներ պաշտպանել է Թուրինի «Յուվենտուսի» գույները։