Ալեքսանդր Իսակը հեռացվել է մարզումներից

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն կտրուկ քայլ է կատարել հարձակվող Ալեքսանդր Իսակի նկատմամբ՝ ի պատասխան վերջինիս կարգապահական խախտման։ Ինչպես հաղորդում է «Give Me Sport»-ը, 25-ամյա շվեդ ֆուտբոլիստը հեռացվել է հիմնական թիմի մարզումային գործընթացից՝ առանց ակումբի թույլտվության թիմը լքելու և իր նախկին ակումբ «Ռեալ Սոսյեդադի» բազայում անհատական մարզումներ անցկացնելու պատճառով։

Հոուն անձամբ զրույց է ունեցել Իսակի հետ՝ նրան պարզաբանելով, որ ոչ մի խաղացող չի կարող սեփական շահերը վեր դասել ակումբի շահերից։ Այս միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Նյուքասլը» հրաժարվել է Իսակին վաճառել «Լիվերպուլին»՝ 110 միլիոն ֆունտ ստեռլինգով։

Հիշեցնենք, որ առաջիկա մրցաշրջանում «Նյուքասլը» մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։