«Էվերթոնը» ձեռք է բերել «Չելսիի» ֆուտբոլիստին

Անգլիացի կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլը պաշտոնապես միացել է «Էվերթոնին»՝ դառնալով լիվերպուլյան դերբիի նոր մասնակից։

Ինչպես հայտնում է «Էվերթոնի» մամուլի ծառայությունը, 26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Չելսիից»։ Տրանսֆերի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն ֆունտ, իսկ պայմանագրով նախատեսված բոնուսները կարող են այդ թիվն ավելացնել ևս 4 միլիոնով։ Ներկայիս փոխարժեքով այդ գումարը գերազանցում է 33 միլիոն եվրոն։

Դյուսբերի-Հոլը «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան, որի ընթացքում չի ունեցել խաղային պրակտիկա հիմնական թիմում։ Նա հայտնի է որպես «Լեսթերի» ակադեմիայի սան և իր առաջին լուրջ քայլերը կատարել է հենց այնտեղ։

«Էվերթոնը», որը գլխավորում է շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսը, նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգան ավարտել է 13-րդ հորիզոնականում։