Ջեյմի Վարդին ակնարկել է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան

38-ամյա անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, ով վերջերս հրաժեշտ է տվել «Լեսթերին», սոցիալական ցանցերում հնարավոր տրանսֆերի ակնարկ է արել։ Ֆուտբոլիստը հրապարակել է լուսանկար, որտեղ իր երեխաները պատկերված են ամերիկյան MLS-ի «Ինտեր Մայամիի» մարզաշապիկներով։

Չնայած որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, լուսանկարը արդեն լայն արձագանք է գտել, և շատերն այն գնահատում են որպես Վարդիի՝ Մեսսիի ներկայությամբ հայտնի դարձած ակումբ տեղափոխվելու նախանշան։

Միևնույն ժամանակ, բացառված չէ, որ փորձառու հարձակվողը պարզապես համակրում է «Ինտեր Մայամիին»։

Հստակ է միայն այն, որ Վարդին դեռ չի ավարտում իր կարիերան և ֆիզիկապես կարող է մրցունակ լինել MLS-ում։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո նա լքեց «Լեսթերը», որտեղ անցկացրել էր 13 տարի՝ դառնալով ակումբի խորհրդանշական ֆիգուր։ «Աղվեսները» չկարողացան պահպանել իրենց տեղը Պրեմիեր լիգայում՝ մրցաշրջանն ավարտելով 19-րդ հորիզոնականում։